Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թե ի՛նչ է լինելու վերջը, գիտեն միայն Նիկոլն ու Ալիևը

Թե ի՛նչ է լինելու վերջը,  գիտեն միայն  Նիկոլն ու Ալիևը
08.04.2023 | 22:56

Այսօր իմ հայրենի ՏԵՂ գյուղում էի:

Ականատես եղա այն սոսկալի իրավիճակին, որում հայտնվել են ՏԵՂ-ի գյուղացիները։

Առանց չափազանցնելու ասեմ` այս արհավիրքի մեղավորները բացառապես ներկայիս գործող ապիկար իշխանություններն են Նիկոլ կոչվածի գլխավորությամբ։

Թուրք ազերիները առանց որևէ դիմադրության , եկել ու 5 կմ մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք:

Տակնուվրա են անում ՏԵՂ-ի գյուղացիների ցանած դաշտերը։

Իսկ վայ իշխանավոր տականքները լռում եմ և հանրությանը փորձում են շեղել իրականությունից։

Իմ, նաև այլ լրատվական գործա֊կալությունների դիտարկումներից ու գյուղացիների պատմածներից պարզ էր դառնում, որ թուրք ազերիների մուտքը ՏԵՂ գյուղի տարածքներ, եղել է նիկոլական համար 1 դավաճանությունը։

Զարմանալին այն է, որ Նիկոլը հանուն իր իշխանության գոյատևման, այսպես կտոր-կտոր Սյունիքը

հանձնում է մեր դարավոր թշնամուն։

Դա այն դեպքում, երբ Նիկոլը ՏԵՂ գյուղի տեղն անգամ չգիտի։

Ճիշտ էին Սյունեցիները, երբ 2021-ին Շինուհայրի խաչմերուկից թուլյ չտվեցին, որ դավաճանը

մտնի Գորիս։

Առավել քան նողկալի է, երբ վարչապետ կոչվածը, այս ծանր օրհասական օրերին, չի բարեհաճում ներկա գտնվել իր «հպարտ» քաղաքացիների կողքին։

Հիշում եմ, թե անամոթն առանց կարմրելու ոնց էր քծնում հանրությանը, թե` սիրելի ժողովուրդ, այս պահին, դուք բոլորղ վարչապետ եք։

Տեղ գյուղի վիճակը շատ ծանր է։ Մարդիկ վախենում են մոտենալ իրենց այգիներին ու այնտեղից դուրս բերել իրենց մեղուներին։ Հարյուրավոր ահել-ջահելներ զենք են պահանջում ու պատրաստ են սեփական ուժերով դուրս շպրտել թուրք ազերիներին իրենց վարած-ցանած դաշտերից։

Գյուղացիներից մեկը, որի անունը անտանգության պահանջներից ելնելով չեմ նշում, ասաց.

-ՏԵՂ-ի հետ կատարվածը ծախված գործ է: Սա նիկոլի ու Ալիևի գաղտնի ծրագիրն է: Թող Նիկոլն իրեն

մեղավոր ու դավաճան ճանաչի և հեռանա։ Եթե այսպես շարունակվեց` վաղը կամ մյուս օրը թուրքը մտնելու է Երևան։

Նիկոլը իր կամքով չի հեռանալու։ Նրան պիտի ճիպոտի տակ տան ու տանեն հրապարակ և այնտեղ էլ նրա դատ ու դիվանն անեն։

Ասում էր` «Արցախը Հայաստան է և վերջ», Կոկորդն էր պատռում, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա ու նման ծղրտոցներից հետո, առանց 3 միլիոն վարչապետների կարծիքը հարցնելու

Հայաստանը մաս-մաս տալիս է թուրքին: Առանց գետինը մտնելու ասում է` ապագա կա։

Իսկ ՏԵՂ-ի գյուղացին ասում է.

-Նիկո՛լ, էս է՞ քո ապագան, թուրքն ի՞նչ գործ ունի իմ հողում, իմ ապրուստի միակ միջոցը` ցանած դաշտերը, ինչու՞ ես թուրքին միացած հողին հավասարեցնում։

Սիրելի հայրենակիցներ, սրանց լրատվամիջոցներով տարածվողը, թե ամեն ինչ

կարգին է, դեզինֆորմացիա է։

Կոռնիձոր-Ստեփանակերտ ճանապարհը փակ է և ազատ երթևեկություն չկա։

Ռուս խաղաղպահների միջնորդությամբ ծայրահեղ դեպքում է հնարավոր օրվա մեջ, մեկ անգամ շարժվել դեպի Ստեփանակերտ, այն էլ մեծ դժվարությամբ։

ՏԵՂ-ի գյուղացիներն հյուսները կտրել են գործող իշխանություններից։

Գյուղապետը լինելով ՔՊ-ական մատը մատին չի տալիս և պետքն էլ չէ, որ գյուղը հայտնվել է ծանր կացության մեջ։

Թե ի՛նչ է լինելու վերջը, գիտեն միայն Նիկոլն ու Ալիևը։

Մնացածն ավելորդ խոսքեր են, եթե ոտքի չենք կանգնելու և սեփական ուժերով չենք պաշտպանելու մեր հայրենիքը, որը Նիկոլինը չէ, մերն է:

Ժողովու՛րդ, արթնացիր: Սրանց քշելով միայն կփրկենք մեր հայրենիքը:

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3188

Մեկնաբանություններ